Այսօր: Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.04.21 Դպրոցապահպան ծրագրերի ժամանակը

Հայ դպրոց հիմնադրամի (ԱՄՆ, Լոս Անջելես) նվիրատվության շնորհիվ Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի դասասենյակները կահավորվել են գեղեցիկ, գունեղ և որակյալ աշակերտական և ուսուցչական սեղան-աթոռներով, պահարաններով, կախիչներով, գրատախտակներով։
Ամբողջությամբ նորացվել է նաեւ նախակրթարանի գույքը։ Առաջիկայում սպասվում է հիմնադրամի տնօրինության այցը դպրոցը, որը էլ ավելի ամուր հիմքերի վրա կդնի ընդամենը մեկ տարի առաջ սկիզբ առած դպրոց-հիմնադրամ բարեկամությունը։
Հիշեցնենք, որ Հայ դպրոց հիմնադրամը տարիներ շարունակ Սևան համայնքում և տարածաշրջանում իրականացնում է դպրոցապահպան բարեսիրական ծրագրեր:

13.04.21 «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերախմբի «Սասնա ծռեր» ներկայացումը` Սևանում
Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի բազմամարդ դահլիճում տեղի ունեցավ «Սաթէ-Աթղը» ֆրանսիական բազմազգ թատերախմբի «Սասնա ծռեր» ներկայացման հայաստանյան առաջնախաղը: «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման մեջ զբաղված են տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով ներկայացրին էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։ Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված էր աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ:Ներկայացումը կառուցված էր հեքիաթասացության սկզբունքով: Բեմի վրա 6 պատմող-ասացող դերասան երաժիշտներ էին: Երկուսը ֆրանսաբնակ հայեր էին, մեկը` Կոնգոյից, դերասան Ռոբբա Բիասի Բիասին, ... Մանրամասն
13.04.21 Մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքները
Սևան համայնքում ճանապարհաշինական, փողոցների նորոգման ծրագրերն ու աշխատանքները դիտարկվում են որպես առաջնահերթություն, և այս տարի էլ համայնքում իրականացվելու են հիմնանորոգման, բարեկարգման և փոսալցման մի շարք աշխատանքներ: Համաձայն արդեն իսկ առկա նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` օրերս Սևանում մեկնարկել են մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Գործընթացի մեկնարկը տրվել է Նաիրյան փողոցից, որին կհաջորդեն Խաղաղություն, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Շինարարների, Էներգետիկների, Աբովյան, Հրազդան, Մյասնիկյան, Չարենց, Դեմիրճյան, Շահումյան, Գեղամա, Ռուսական, Ելենովկա, Գոմաձոր թաղամասի Խորհուրդների, Երիտասարդական, Ցամաքաբերդ թաղամասի Գայի, Գագարինի Կոմիտաս, Երիտասարդական ... Մանրամասն
12.04.21 Մարզային շաբաթօրյակը` Սևանում
Այս տարի Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակների մեկնարկը տրվեց ապրիլի 10-ին, որին միացավ նաև Սևան համայնքը: Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին` համայնքում իրականացվեց մեծածավալ աշխատանք: Շաբաթօրյակը կազմակերպած անցկացնելու նպատակով համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը քարտեզագրվեց համայնքի ողջ տարածքը` ըստ տեղամասերի, նշանակվեցին պատասխանատուներ, իրականացվեց իրազեկման և ծանուցման գործընթաց, նախապատրաստվեցին համապատասխան տեխնիկան և գործիքները: Շաբաթօրյակին հաջորդող օրերին էլ «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները և որոշ հաստատությունների աշխատակիցներ, սովորողներ իրենց ամրացված տարածքներում իրականացրին մաքրություն: ... Մանրամասն
09.04.21 Ամփոփելով 2020-ի 1-ին եռամսյակը
Համայնքի բնականոն կյանքի ապահովման և տեղական իշխանության իրականացրած գործունեության վավերագիրը ֆինանսական գլխավոր փաստաթուղթն է` բյուջեն: Սևանի համայնքապետարանի աշխատակազմում ամփոփվել է 2021թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարողականը, ի մի են բերվել առկա ցուցանիշները: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի կողմից ներկայացվել են 2021 թվականի 1-ին եռամսյակի բյուջետային տվյալները` անցկացնելով համեմատականներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ներկայացված տեղեկատվության համաձայն` համայնքի 2021թվականի 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 99.1%-ով. 232.2մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 230.0մլն. ... Մանրամասն
08.04.21 Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում
Ավանդույթի համաձայն` մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվում են ֆրանկոֆոնիայի օրեր: Այս տարի այդ օրերի շրջանակներում «Սաթէ-Աթղը» ֆրանսիական բազմազգ թատերախումբը կներկայացնի «Սասնա ծռեր» ներկայացումը: «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունն ապրիլի 13-19-ը հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին: Ներկայացման մեջ զբաղված են տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով կներկայացնեն էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։ Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված է աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ, հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու հայկական էպոսը։ Բեմի վրա լինելու են 6 պատմող-ասացող ... Մանրամասն
07.04.21 Ուսանելի սեմինար
Նախօրեին Երևանում անցկացվեց Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի յոթերորդ ուսուցողական սեմինարը: Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության կողմից Դաշնագրին անդամակցող համայնքների մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում են համապատասխան բնագավառներում կարողությունների ամրապնդման ուսուցողական սեմինարներ, որոնց նպատակն է աջակցել համայնքներին Դաշնագրի ներքո իրենց կողմից ստանձնած հանձնառություններն առավել արդյունավետ և պատշաճ կերպով իրականացման գործում: Սեմինարին առաջին անգամ մասնակցեց նաև Սևան համայնքը` ի դեմս համայնքապետարանի ներկայացուցչի: Տեղեկացնենք, որ 2020թ.-ին Սևանը միացել է ... Մանրամասն
07.04.21 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ- ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգարժան մայրեր, տիկնայք և քույրեր Ընդունեք ապրիլյոթյան շնորհավորանքներս Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Այս գարունը շատ է տարբերվում նախորդներից.զարթոնքի մեջ գույներն են պակասել, ու պատերազմի հասցրած վերքերն ամենուր են: 2020-ի 44-օրյա պատերազմը դարձավ սահմանագիծ` թելադրելով իր կանոնները: Սիրելի կանայք Դուք անցաք բարդ ու դժվարին մի ճանապարհ, ինչը ձեզ համար պայքարի, ուժերի գերլարման, անմնացորդ նվիրումի փորձաշրջան էր: Անցաք ու այսօր էլ շարունակում եք անցնել հետպատերազմյան բարդ ուղին: Դժվարություններին ու կորուստներին հակակշիռ` ձեզանից յուրաքանչյուրը համբերատարությամբ, նվիրումով, պատվախնդրորեն իր գործն է անում: Այսօրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու մեր մայրերին, ովքեր հայրենիքին տվեցին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner