Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված սեփականության իրավունքի վկայականում առկա են շինությունների վերաբերյալ անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել «ՄԷԿ» ՓԲԸ-ին պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց Սևան ՀԷԿ հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 1004088 տրված՝ 21.08.2003թ./ մակերեսները, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Հաստատել ք. Սևան, Կոմիսարների փողոց Սևան ՀԷԿ հասցեում գտնվող, «ՄԷԿ» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքի չափագրման աշխատանքները:
2. Ք. Սևան, Կոմիսարների փողոց Սևան ՀԷԿ հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 81 / 1 հասցե:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ «ՄԷԿ» ՓԲԸ-ի լիազոր անձ Էմին Սանթրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: