Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի թիվ 642-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՆԿՈՒՂՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով,  և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 15 / 19 բնակարանի բնակիչ Էռնեստ Օհանջանյանի դիմումը` ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 15 շենքի արևմտյան հատվածում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 35.20քմ մակերեսով ավտոտնակը, 23.42քմ մակերեսով նկուղը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 15 շենքի արևմտյան հատվածում` ավտոտնակների շարքում, Էռնեստ Սուրենի Օհանջանյանի կողմից ինքնակամ կառուցված 35.20քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 32.10քմ /, 23.42քմ մակերեսով նկուղը / ներքին մակերես՝ 21.10քմ / և զբաղեցրած 35.20քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման: 2. Համայնքային սեփականություն ճանաչված ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 15 շենքի արևմտյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, Էռնեստ Օհանջանյանի կողմից ինքնակամ կառուցված 35.20քմ մակերեսով ավտոտնակը, 23.42քմ մակերեսով նկուղը ճանաչել օրինական տրամադրելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 3 / 147 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` Էռնեստ Օհանջանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2020թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23
ք.Սևան