ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի թիվ 632-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 և 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ. N18 եզրակացությունը և ք. Երևան, Բաբայան փողոց թիվ 14 / 13 բնակարանի բնակիչ Արկադի Ղասաբյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Աբովյան փողոց 1-ին նրբանցք 3 / 1-22 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողատարածքի գործառնական նշանակությունը Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Աբովյան փողոց 1-ին նրբանցք 3 / 1-22 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված 42.0քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի նշանակության` բնակելի կառուցապատման՝ տրամադրելով ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 21 / 24 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Արկադի Ղասաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2020թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
ք.Սևան