Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevanhamaynq@mail.ru


ՈՐՈՇՈՒՄ

01 ՄԱՐՏԻ 2021 թվականի թիվ 190-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Իսահակյան փողոց թիվ 15 տան բնակիչ Ռաֆիկ Ղարիբյանի դիմումը` ք. Սևան, Իսահակյան փողոց, 1-ին նրբ. թիվ 8 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 1360քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ռաֆիկ Վազգենի Ղարիբյանին /ծնված՝ 10․07․1960թ․/ պատկանող, ք. Սևան, Իսահակյան փողոց, 1-ին նրբ. թիվ 8 հասցեում գտնվող և նրա կողմից փաստացի զբաղեցրած 1220,3 քմ հողատարածքում 1956թ. կառուցված 78,88քմ մակերեսով բնակելի տան առաջին հարկը / ներքին մակերես` 55,11քմ/, 79,59քմ մակերեսով բնակելի տան երկրորդ հարկը / ներքին մակերես` 59,08քմ/, 11,26քմ մակերեսով աստիճանները, 3,22քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերես՝ 2,37քմ/, 17,67քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերես՝ 10,37քմ/, 16,75քմ մակերեսով ծածկը,1980թ. կառուցված 172,16քմ մակերեսով բնակելի տան առաջին հարկը /ներքին մակերես՝ 134,76քմ/ , 5,02քմ մակերեսով աստիճանները, 1985թ. կառուցված 61,02քմ մակերեսով ավտոտնակ-խորդանոցը /ներքին մակերես՝ 51․43քմ/, 2,98քմ մակերեսով պարիսպը ճանաչել Ռաֆիկ Վազգենի Ղարիբյանի սեփական գույքը՝ անշարժ գույքի համար տրամադրելով ք. Սևան Իսահակյան փողոց, 1-ին նրբ. թիվ 11 հասցե։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3․Սույն որոշումն ուժի մեջ է` Ռաֆիկ Ղարիբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                    ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2021թվականի ՄԱՐՏԻ 01
ք.Սևան