Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

01 ՄԱՐՏԻ 2021 թվականի թիվ 189-Ա

ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. և 29.12.2005թ. 2387-Ն, թիվ 88 որոշումներով, հիմք ընդունելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 3 տան բնակիչ Հայկ Ղուկասյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 4 շենք, 61 հասցեում գտնվող բնակարանի գործառական նշանակությունը փոխելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ բնակարանում չեն կատարվել կոնստրուկտիվ փոփոխություններ, չկա անհրաժեշտություն շինարարության թույլտվության տրամադրման, որոշում եմ.

1. Թույլատրել ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 4 շենք, 61 հասցեում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը փոխել հասարակական նշանակության` գործառական նշանակությունը` առևտրի սրահ:
2. Ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 4 շենք, 61 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 4 շենք 61 առևտրի սրահ հասցե:
3. Սույն որոշումը հիմք է ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 4 շենք 61 հասցեում գտնվող բնակարանը բնակարանային ֆոնդից հանելու համար:
4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Հայկ Ղուկասյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2021թվականի ՄԱՐՏԻ 01
ք.Սևան