Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am


ՈՐՈՇՈՒՄ

01 ՄԱՐՏԻ 2021 թվականի թիվ 194-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման մասին՝ 12․03․2016թ. N18 եզրակացությունը և հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 8 / 15 բնակարանի բնակիչ Գոռ Գրիգորյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 13 / 1-4 հասցեում գտնվող խանութի զբաղեցրած 140քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Գոռ Գրիգորյանին պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 13 / 1-4 հասցեում գտնվող խանութի զբաղեցրած 140քմ հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել` հասարակական:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոռ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 


2021թվականի ՄԱՐՏԻ 01
ք.Սևան