ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
03 ՄԱՐՏԻ 2021 թվականի թիվ 198-Ա
ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 17 / 18 բնակարանի բնակիչ Ռուբեն Ղուկասյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող վարչական շենքը /կադաստրային ծածկագիր` 05-004-0020-0088/, ք․ Սևան Կ․Դեմիրճյան փողոց 1 / 2-4 հասցեում գտնվող հողամասը /կադաստրային ծածկագիր` 05-004-0020-0101/ միավորելու և միավորված գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 3, ք․ Սևան, Կ Դեմիրճյան փողոց թիվ 1 / 2-4 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել և միավորված անշարժ գույքի համար տրամադրել ք. Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 3 հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ Ռուբեն Ղուկասյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2021թվականի ՄԱՐՏԻ 03
ք.Սևան