ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ Սևան համայնք
ք. Սևան, Նաիրյան փ. 164, (0261) 2-63-44, sevan.gegharkunik@mta.gov.am
ՈՐՈՇՈՒՄ
23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի թիվ 640-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, փողոց 13 փակուղի 1 տան բնակիչ Երեմ Ղասաբօղլյանի դիմումը` իր կողմից ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ և 5.41քմ մակերեսներով տնտեսական շինություններն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Երեմ Վոլոդյայի Ղասաբօղլյանի կողմից ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես` 22.35քմ/, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ / ներքին մակերեսը` 43.09քմ / և 5.41քմ / ներքին մակերեսը` 4.25քմ /մակերեսներով տնտեսական շինությունները, զբաղեցրած 49.36քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. Երեմ Ղասաբօղլյանի կողմից ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ և 5.41քմ մակերեսներով տնտեսական շինությունները ճանաչել օրինական՝ տրամադրելով ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 11 / 8 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Երեմ Ղասաբօղլյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ
2020թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23
ք.Սևան