Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
02/04/2019
Ֆրանկոֆոնյան գույներն ու մեղեդիները Սևանում

Հայաստանում շարունակվում է Ֆրանկոֆոնյան միամսյակը, որը մեկնարկել է մարտի 11-ին: Արդեն 10-րդ տարին է` ֆրանկոֆոնյան օրերին իր մասնակցությունն է ունենում Սևան համայնքը, որը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության 15-ամյա կենսագրություն ունի:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևանում տեղի ունեցան և շարունակվում են բազմաբնույթ միջոցառումներն ու նախաձեռնությունները, որոնք ֆրանկոֆոնյան արժեքներին ևս մեկ քայլ մոտենալու լավագույն հնարավորություն են:
Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում ամռան ամիսներին ֆրանսերենի ուսուցման դպրոցն է իր դռները բացում ցանկացողների առաջ, որը ևս գրանցել է էական հաջողություններ:
Դրա վկայությունն է նաև այս օրերին «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության կողմից /նախագահ` Լիլյա Շալունց/ որն իրականացնում է ամառային դպրոցի պարապմունքները, «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հետ /նախագահ` Գոհար Մնացականյան/ համագործակցությամբ անցկացվող միջոցառումների շարքը: Մարտի 27-ից մեկնարկել է «Ֆրանսիայի գույները» լուսանկարների մրցույթը, որը նախատեսված է բոլոր ցանկացողների համար: Արդյունքները հայտնի կլինեն ապրիլի 15-ին:
Ինչպես նշում են կազմակերպիչները, լուսանկարների բաց մրցույթ – ցուցահանդեսը կկայանա Գրենոբլի հրապարակում, որով էլ կամփոփվեն ֆրանկոֆոնյան օրերը: Սևանի ֆրանկոֆոն պատանիկներն ու աղջիկները այս օրերին պատրաստել են բացիկներ` գրելով բարեմաղթանքներ, որոնք ուղարկվել են համագործակցող ֆրանսիական կողմին: Միջոցառումն անցկացվեց «Բացիկ քո փոստարկղում» խորագրով:
Մշակութային մյուս ձեռնարկը երաժշտական էր:
«Սովորենք ֆրանսերեն երգելով» կարաոկեն համախմբել էր ֆրանսիական երգերի սիրահարներին, և երաժշտական տոնը կայացավ: Ֆրանկոֆոնյան գույներն ու մեղեդիները մասնակիցներին պարգևեցին ճանաչողական, գեղագիտական հիանալի պահեր, որը նաև ինքնատիպ մեկնարկ է ամառային դպրոցի այս տարվա պարապմունքների:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/04/02/1033132/?fbclid=IwAR1HxbdRYFiFzi9ulRhwWnjiDZ_Qxa-SknnLDTcuUCPYERiJeyt3E1jkttI

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner