Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/07/2019
Մարտունիում կայացած ծանրամարտի առաջնությունում սահմանվել է Եվրոպայի երիտասարդական ռեկորդ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հանրային լողափի տարածքում տեղի ունեցավ ծանրամարտի հանրապետական բացօթյա մրցաշար, որին մասնակցեցին մայրաքաղաք Երեւանի, Մարտունու, Արցախի, Էջմիածնի, Արթիկի, Վանաձորի, Ղափանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Արտաշատի, Սեւանի, Գավառի, Գորիսի, Արարատի, Վեդիի մարզադպրոցները ներկայացնող շուրջ 100 ծանրորդներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գեւորգ Սարգսյանը, մրցումներն անցկացվեցին հունիսի վերջին երկու օրերին, 12 քաշային կարգերում, տղաների եւ աղջիկների խմբերում: 
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Մարտունու մարզադպրոցի կազմակերպած մրցաշարի բացմանը մասնակցեցին եւ ծանրորդներին ողջունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մրցաշարի ընթացքում Եվրոպայի երիտասարդական ռեկորդ սահմանեց Մարտունու մարզադպրոցի սան Մոնթե Մխիթարյանը՝ 61 կիլոգրամ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացնելով 113 կիլոգրամանոց ծանրաձողը:
Հրում վարժությունում բարձրացնելով 130 կգ՝ Մոնթեն երկամարտի 243 կգ արդյունքով դարձավ առաջին մրցանակակիր ու մրցաշարի գլխավոր հայտնությունը: «Նախորդ տարի Մոնթեն Կոսովոյում կայացած միջազգային մրցաշարում 55 կիլոգրամ քաշային կարգում պոկեց 91 կիլոգրամ՝ գրավելով առաջին տեղը եւ երկամարտի արդյունքով երկրորդ տեղ ապահովելով: Այս տարի նա հանդես եկավ 61 կիլոգրամ քաշային կարգում՝ գրանցելով հսկայական առաջընթաց», -ներկայացրեց Մոնթեի մարզիչ Ատոմ Մխիթարյանը: Մարտունու մարզադպրոցի երկու մարզիկ ճանաչվեցին մրցաշարի հաղթող, մեկ ծանրամարտիկ գրավեց 2-րդ, եւս երեք մարզիկ՝ 3-րդ տեղը:
Իրենց քաշային կարգերում երկամարտի արդյունքներով չեմպիոնի կոչումը նվաճել են հայրավանքցի Արման Կնյազյանը, վանաձորցի Արկադի Ավետյանը, երեւանցի Տիգրան Մաթեւոսյանը, սեւանցիներ Գարիկ Ղազարյանը եւ Արսեն Անդրանիկյանը, արարատցիներ Պետրոս Պետրոսյանը, Սմբատ Մարտոյանը եւ Հայկ Սարգսյանը, վեդեցիներ Մացիկ Հակոբյանը եւ Տիգրան Կարապետյանը, մարտունեցի Ալեքս Հակոբյանը, արթիկցի Նորիկ Նազարյանը, գորիսեցի Արտյոմ Բաբայանը եւ քաղսեցի Սասուն Սահակյանը: «Աղջիկների խմբում գերազանց հանդես եկավ արարատցի Մարիամ Առաքելյանը՝ երկամարտում ցույց տալով 145 կիլոգրամ արդյունք: Սեւանցի Ալինա Սուքիասյանը եւս փայլեց՝ 57 կիլոգրամ քաշային կարգում ցույց տալով երկամարտի 105 կիլոգրամ արդյունք: Մրցաշարի ամենակրտսեր մասնակից, արցախցի ութ տարեկան Յուլիա Շիրինյանը երկամարտում ապահովեց 31 կիլոգրամ արդյունք:
Սա Հայաստանի ծանրամարտի պատմության մեջ առաջին բացօթյա մրցաշարն էր, որը ցանկանում ենք դարձնել ավանդական»,- հավաստեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գեւորգ Սարգսյանը: Մրցանակները հաղթողներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍՍ
https://armenpress.am/arm/news/980456.html?fbclid=IwAR3IyjN4mEu2sMg2jXn9T3BZ209ccvk6zAAi6os2ywO3Ie_CI32F9H0QnuQ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner