Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
16/08/2019
Սևանի նորարական բիզնես կենտրոնը հրավիրում է համագործակցության

Օգոստոսի 16-ին Սևանի նորարարական բիզնես կենտրոնում կայացավ հանդիպում գործարարների հետ:
Նորաբաց շենքում առաջին հանդիպումը ոգևորող էր և հեռանկարանային:
Հանդիպման նպատակը բիզնես կենտրոնի գործառույթների ներկայացումն էր, հետագա անելիքների պլանավորումը և մշակված բիզնես պլանների հանձնումը գործարարներին:
Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը ողջունելով գործարարներին նշեց, որ համատեղ աշխատանքը համայնքի զարգացման գրավականն է:
Կենտրոնի աշխատանքների կազմակերպիչ Նարինե Անտոնյանը մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը, որ մեր երկրում լավագույն ռեսուրսը միտքն է, ապա շարունակեց, թե բիզնես կենտրոնում ցանկացած գաղափար չմշակված ալմաստից վերածվում է ադամանդի:
Նարինե Անտոնյանի խոսքը շարունակեց Աստղիկ Հովեյանը ,ներկայացնելով կենտրոնի աշխատանքները, համատեղ անելիքները: Գործարարներին ծանուցվեց հետագա հանդիպումների ժամանակացույցը և թեմաները:

ԽՈՍՔ
http://xosq.am/article/2470?fbclid=IwAR0oSvygvE_53eyn8zofhQnstxPPr053sPjQE1-j2sgSs3DavboQNKeYiEw

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner