Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/07/2020
Վարդավառին ընդառաջ. Սեվանի լողափերում վերահսկողությունը խստացվում է

Սևան քաղաքում և լողափերում եղանակի տաքացմանը զուգահեռ վերահսկողությունն առավել ակտիվացվել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը նշեց, որ այս օրերին համայնքապետարանի հերթապահ խմբերը, համագործակցելով տեսչական մարմինների, ոստիկանության հետ, ակտիվ աշխատում են հանրային վայրերում, լողափերում:
«Վերահսկողությունը կատարվում է, թե քաղաքում, թե հանրային լողափին: Ամառ է մարդիկ ուզում են հանգստանալ, դուրս գալ, մաքուր օդ շնչել, բնակաբար մենք էլ մեր աշխատանքները կազմակերպում ենք իրավիճակին համահունչ:
Անցկացնում ենք հանդիպումներ բնակիչների հետ, կատարում ենք իրազեկման արշավներ, հաճախակի են դարձել քաղաքապետի մասնակցությամբ դիմակների բաժանումը:
Համայնքապետարանն ունի իր հերթապահ թիմը, որը համագործակցում է տեսաչական մարմինների, ոստիկանության հետ, վերահսկում է, որ քաղաքում թաղումների, հոգեհանգստի արարողությունների հետ կապված մարդկանց կուտակումներ չլինեն»,-ասաց Արմինե Ղուկասյանը:
Նրա խոսքով, քաղաքը փորձում է ինչ-որ չափով ապրել բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները: Նա նկատեց, որ մարդիկ ավելի զգոն են դարձել:
Այս ընթացքում միջոցառումներ են կազմակերպում հասարակական կազմակերպությունների հետ, անցկացնում են ֆրանսերեն լեզվի առցանց դասընթացներ երեխաների համար, շատ փոքր խմբերով արշավներ են նախատեսում երիտասարդների համար: Փորձ է արվում վերադասավորել կյանքը ստեղծված իրավիճակին համահունչ:
«Հանրային լողափերում հատկապես շաբաթ, կիրակի օրերին վերահսկողությունը խստացվում է: Պարբերաբար իրազեկում ենք անվտանգության կանոնների հետ կապված, այն է՝ ջրից դուրս դիմակ կրելը, ախտահանիչներ ունենալը, սոցիալական հեռավորությունը պահելը: Սկզբում մարդիկ շատ դժվար էին հարմարվում, բայց հիմա տեսնում ենք, որ շատ դեպքերում նույնիսկ փոքր երեխաներն են դիմակ դնում»,-ասաց Արմինե Ղուկասյանը:
Համավարակով պայմանավորված այցելուների տեսանկյունից քաղաքում շարժ առայժմ չկա, բայց Սևանա լճի ափին շաբաթ, կիրակի օրերին փոքր-ինչ ակտիվություն է նկատվում:
Արմինե Ղուկասյանը կարծում է, որ Վարդավառին ընդառաջ շարժ կլինի, այդ իսկ պատճառով թե տոնին նախորդող, թե հաջորդող օրերին վերահսկողությունը մեծանալու է, արդեն նախապատրաստվում են:
Սևանի քաղաքապետարանի տուրիզմի պատասխանատու Դավիթ Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի Սևան եկած այցելուների շրջանում հանգստի կազմակերպման նախասիրությունների փոփոխություններ են նկատվում:
«Եթե այն ժամանակ մեծամասամբ եկողները գերադասում էին մնալ Սևանում, լինել այն լողափերում որտեղ մարդիկ շատ էին, ակտիվություն կար, ապա այսօր բոլորովին հակառակ պատկերն է: Հիմա մարդիկ նախընտրում են վայրի ափերը, այնպիսի տեղեր, որտեղ ակտիվ այցելություններ չկան»,-ասաց Դավիթ Թորոսյանը:
Նրա խոսքով, սկսել են առաջ տանել արշավային տուրիզմի գաղափարը: Մարդիկ այս օրերին ավելի շատ նախընտրում են արշավները: «Նախկինում, որ առաջարկեինք արշավներ, կասեին, ինչպես ավտոմեքենաս թողնեմ…և այլ պատճառաբանություններ, այսօր նախընտրում են գնալ վայրեր, որոնք շատերի համար անհայտ են»,-ասաց նա:
Սեզոնի բացմանը զուգահեռ Սևանում գործում է շրջիկ տեղեկատվական կենտրոնը, որը այցելուներին տարբեր լեզուներով ներկայացնում է տեղեկատվություն տեղի տեսարժան վայրերի մասին, ուղղություններ ցույց տալիս, թե ինչ կարելի է բացահայտել, ինչ երթողիներ, հյուրանոցներ կան, ջրային տրանսպորտի հետ կապված հնարավորություններ և այլն:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
https://armenpress.am/arm/news/1020792.html?fbclid=IwAR1v6hVNBa01ZOPTOn82Un4eXfY9lwqX_lqY9mYtTZrfJg7Zc7jwKw5FOSs

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner