Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝
Սևան համայնքի 2019թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Պետական բյուջեից համայնքի բյուջեին / ազգային նվագարանների գծով / տրամադրվող սուբվենցիա, ավելացնել 3500.6 հազ. դրամ հաստատել տարեկան 3500.6 հազ. դրամ:
2. Պետական բյուջեից համայնքի բյուջեին / ՔԿԱԳ-ի բաժնի գծով տրամադրվող / միջոցներ, ավելացնել 302.7 հազ. դրամ, հաստատել տարեկան 5852.7 հազ. դրամ:
ԾԱԽՍԵՐ
1. ՔԿԱԳ-ի գծով ծախսեր /բաժին 01, խումբ 03, դաս 1/, այդ թվում`
1.1. հոդված 4212 /էներգետիկ ծառայություններ/, ավելացնել 200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 450.0հազ. դրամ:
1.2. հոդված 4214 /կապի ծառայություններ/, ավելացնել 20.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 100.0հազ. դրամ
1.3. հոդված 4221 /ներքին գործուղումներ/, ավելացնել 50.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 50.0հազ. դրամ
1.4. հոդված 4261 /գրասենյակային նյութեր/, ավելացնել 32.7 հազ. դրամ, հաստատել տարեկան 372.7 հազ. դրամ
2. Կենցաղային աղբահանության և սանիտարական մաքրում /բաժին 05, խումբ 1, դաս 1, հոդված 4213/
2.1 պակասեցնել 2900.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 87100.0 հազ. դրամ
2.2 հոդված 4511, սուբսիդիա «ՍՀԿՍ և Բ» ՀՈԱԿ ավելացնել 2900.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 5900.0 հազ. դրամ:
3. Մշակութային միջոցառումներ /բաժին 08, խումբ 2, դաս 4, հոդված 4657/` կապիտալ սուբսիդիա Գագարինի մշակությի պալատի հիմնանորոգման համար, որպես համայնքային ներդրում, ավելացնել 1800.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2800.0 հազ. դրամ.
3.1 Նախադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511/, որից`
3.2 Սուբսիդիա «Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ, ավելացնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 43000 հազ. դրամ:
4. Արտադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 4511/, որից`
4.1. Սուբսիդիա «Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, ավելացնել 200.6 հազ. դրամ, հաստատել տարեկան 29700.6 հազ. դրամ:
5. Հաստատել համայնքի բյուջեի ճշտված թիվ 1-3 հատվածները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: