Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 313-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2021 թվականի N 313-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Արթուր Սաֆարյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 14 / 2 հասցեում կառուցված 69․17քմ մակերեսով ավտոտնակը, 0․5քմ մակերեսով սյուները և զբաղեցրած 126․76քմ մակերեսով հողատարածքը, որից՝ 42․79քմ մակերեսը սեփականության իրավունքով․ իսկ 83․97քմ՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, 59․61/151․81քմ բաժնեմասով ճանաչվել է համայնքային սեփականություն, ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 14 / 2 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի`19.01.2021թ. թիվ29-Ա, 15.03․2021թ. թիվ 229-Ա, 30․03․2021թ․ թիվ 275-Ա որոշումներով օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 06․04․.2021թ. պետական գրանցում ստացած 69․17քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1300դրամ, 0․5քմ մակերեսով սյուները՝ 1քմ՝ 2600դրամ, և զբաղեցրած 126․76քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 1242 դրամ, որից՝ 42․79քմ մակերեսով սեփականության իրավունքով, իսկ 83․97քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, 59․61/151․81 քմ բաժնեմասով, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 24 / 21բնակարանի բնակիչ Արթուր Սաֆարյանին:
2. Քաղ. Արթուր Սաֆարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արթուր Սաֆարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner