Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 97 տան բնակիչ Օլեգ Դավթյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան – Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում` իր կողմից ինքնակամ կառուցված 1.80քմ մակերեսով տաղավարն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ տաղավարը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Օլեգ Ռուբենի Դավթյանի կողմից ք. Սևան, Նալբանդյան – Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում ինքնակամ կառուցված 1.80քմ մակերեսով տաղավարը / ներքին մակերեսը` 1.40քմ / և զբաղեցրած 1.80քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` հողամասի գործառնական նշանակությունը համարելով փոփոխված, և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի հասարակական կառուցապատման:
2. Օլեգ Դավթյանի կողմից ք. Սևան, Նալբանդյան – Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում ինքնակամ կառուցված 1.80քմ մակերեսով տաղավարը ճանաչել օրինական և տրամադրել ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 5 / 14 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Օլեգ Դավթյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: