Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝
Սևան համայնքի 2019թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԾԱԽՍԵՐ
1. Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ /բաժին 01, խումբ 6, դաս 1/, այդ թվում `
1.1 հոդված 4241 /մասնագիտական ծառայություններ/, պակասեցնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1500.0 հազ. դրամ/.
1.2 հոդված 4269 /հատուկ նպատակային նյութերի ձեռք բերում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի կատարման համար/, ավելացնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1500.0 հազ. դրամ:
2. Սուբսիդիա «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին /բաժին 05, խումբ 1, դաս 1, հոդված 4511/, ավելացնել 2000.0հազ. դրամ, հաստատել տարեկան 2000.0հազ. դրամ` ասֆալտբետոնյա ֆրեզավորված ծածկույթի տեղափոխման կուտակման և տեղադրման նպատակով:
3. Նախադպրոցական կրթության ծախսեր, որից սուբսիդիա «թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ /բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511/, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 25000.0 հազ. դրամ:
4. Հաստատել համայնքի 2019թ. բյուջեի ճշտված թիվ 2-3 հատվածները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: