Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, հիմք ընդունելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 12 / 5 բնակարանի բնակիչ Արմեն Պողոսյանի դիմումը` իր կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 շենքի արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 32.0 մակերեսով ավտոտնակն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Արմեն Բաղդասարի Պողոսյանի կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 շենքի արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 32.0քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 26.35քմ / և զբաղեցրած 32.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Արմեն Պողոսյանի կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 շենքի արևելյան հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 32.0քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական՝ տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 81 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արմեն Պողոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: