Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 10 տան բնակիչ Արկադի Հակոբյանի դիմումը` ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 760քմ մակերեսով հողատարածքին կից 800.3քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ որոնք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Արկադի Մարտիրոսի Հակոբյանին /ծնված` 22.06.1941թ./ պատկանող, ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 760քմ մակերեսով հողատարածքին կից 152քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Արկադի Մարտիրոսի Հակոբյանի սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով Արկադի Մարտիրոսի Հակոբյանին պատկանող, ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող 912քմ հողատարածքում 1971թ. կառուցված 8.11քմ մակերեսով նկուղը /ներքին մակերես`4.85քմ/, 1979թ. կառուցված 90.16քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես` 72.14քմ/, 48.86քմ մակերեսով խորդանոցը / ներքին մակերես` 39.94քմ/, 11.72քմ մակերեսով սանհանգույցը / ներքին մակերես` 7.26քմ/, 2.02քմ մակերեսով պարիսպը, 19.21քմ մակերեսով ծածկը, 1980թ. կառուցված 38.73քմ մակերեսով գոմը /ներքին մակերես`29.04քմ/, 28.60քմ մակերեսով ծածկը ճանաչել Արկադի Մարտիրոսի Հակոբյանին սեփական գույքը՝ տրամադրելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 10 հասցե:
3. Սեփականության իրավունքով Արկադի Հակոբյանին պատկանող, ք. Սևան, Գոմաձոր հասցեում գտնվող 912քմ հողատարածքին կից 648.3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Սունդուկյան փողոց թիվ 10 / 1 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Արկադի Մարտիրոսի Հակոբյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, վճարելու պայմանով՝ հողատարածք` 648.3x372.6=241556.58դրամ:
4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արկադի Հակոբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: