Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Մարտիկ Մկրտչյանի դիմումը` ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 1 / 42 հասցեում կառուցված 34.55քմ մակերեսով ավտոտնակը, 2.56քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 37.11քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակը, ծածկը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 1 / 42 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 28.12.2020թ. թիվ 875-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 12.01.2021թ. պետական գրանցում ստացած 34.55քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1300դրամ, 2.56քմ մակերեսով ծածկը՝ 1քմ՝ 2600դրամ, և զբաղեցրած 37.11քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 1242դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 1 / 24 բնակարանի բնակիչ Մարտիկ Մկրտչյանին:
2. Քաղ. Մարտիկ Մկրտչյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Մարտիկ Մկրտչյանինն սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: