Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 720-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2019 թվականի N 720-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ, 27-րդ, 28-րդ, 32-րդ կետերով, հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 150 / 5 բնակարանի բնակիչ Սոնյա Ավետիսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 / 11 հասցեում գտնվող բնակարանում կատարված ձևափոխման և բնակարանին կից կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև նկատի ունենալով, որ ներկայացված է ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 / 11 հասցեում գտնվող բնակարանում կատարված ձևափոխման և բնակարանին կից կատարված շինարարական աշխատանքների տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, առկա է բազմաբնակարան շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը, որոշում եմ.

1. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 / 11 հասցեում գտնվող բնակարանում` Սոնյա Ավետիսյանի կողմից ինքնակամ կատարված ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար` 1300դրամ` դուռ` 3x1300=3900 դրամ, պատուհան` 2x1300=2600 դրամ:
2. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 / 11 հասցեում գտնվող բնակարանին կից կառուցված 51.84քմ մակերեսով պատշգամբը /ներքին մակերես` 47.02քմ/ ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` կառուցված պատշգամբի յուրաքանչյուր 1քմ-ի համար` 390 դրամ` պատշգամբ` 51.84x390=20217.6 դրամ:
3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական ճանաչել ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 շենքում առկա ինքնակամ կառույցները:
5. Սույն որոշմամբ օրինականացված պատշգամբի պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է`  հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner