Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 25-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2020 թվականի N 25-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ և 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով «Ստեման» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ստեփանյանի դիմումը` սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող ք. Սևան, Չարենցի փողոց, քաղ. մշակույթի պալատից արևմուտք /վկայական՝ 1657388/, ք. Սևան, Սևան քաղաքի մշակույթի պալատից արևմուտք /վկայական՝ 2478468/ և Սևանի քաղաքային մշակույթի պալատից արևմուտք /վկայական՝ 2451164/ հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորելու, միավորված հողատարածքում և կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում ինքնակամ կատարված քանդման և շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ շինության որոշ հատվածներ կառուցված են նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող, ք. Սևան, Չարենցի փողոց, քաղ. մշակույթի պալատից արևմուտք, ք. Սևան, Սևան քաղաքի մշակույթի պալատից արևմուտք և Սևանի քաղաքային մշակույթի պալատից արևմուտք հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել՝ տրամադրելով ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցե:
2. Ս
եփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող 751.0քմ մակերեսով հողատարածքում 52.2քմ մակերեսով խանութի քանդման աշխատանքները  ճանաչել օրինական:
3. Սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող 751.0քմ մակերեսով հողատարածքում 909.94քմ մակերեսով նկուղային մասով երկհարկանի և ձեղնահարկով առևտրի սրահի /ներքին մակերես` 774.33քմ/, 24.69քմ մակերեսով ծածկի, 1.51քմ մակերեսով պարսպի, 0.12քմ մակերեսով սյան և 3.05քմ մակերեսով աստիճանների կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 2600դրամ` առևտրի սրահ` 909.94x2600=2365844 դրամ, ծածկ` 24.69x2600=64194 դրամ, պարիսպ` 1.51x2600=3926 դրամ, սյուն` 0.12x2600=312 դրամ, աստիճաններ` 3.05x2600=7930 դրամ։
4. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. 
«Ստեման» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ստեփանյանի կողմից՝ սեփականության իրավունքով «Ստեման» ՍՊԸ-ին պատկանող, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույքին կից  ինքնակամ կառուցված 13.77քմ մակերեսով աստիճանները, 7.97քմ մակերեսով պատերը և զբաղեցրած 91.8քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` հողատարածքի գործառնական նշանակությունը համարելով փոփոխված` բնակավայրերի ընդհանուրից` բնակավայրերի հասարակական կառուցապատման:
6. 
«Ստեման» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ստեփանյանի կողմից ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույքին կից  ինքնակամ կառուցված 13.77քմ մակերեսով աստիճանները, 7.97քմ մակերեսով պատերը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 10 / 10 հասցե:
7. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
8. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
9. Սույն որոշումն ուժի մեջ է` «Ստեման» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ստեփանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner