Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 493-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2019 թվականի N 493-Ա

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 01.08.2019Թ. N 464-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. 

Սևան համայնքի ղեկավարի` 01.08.2019թ. N 464-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ, լրացումներ, և որոշումը կարդալ հետևյալ բովանդակությամբ.
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ կետերով և հիմք ընդունելով ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 1 տան սեփականատերեր Գարեգին Հովսեփյանի և Աքսաննա Սարգսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրենց պատկանող ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 1 հասցեում գտնվող 380.0քմ մակերեսով հողատարածքում գոյություն ունեցող շինություններին կից, առանց համապատասխան փաստաթղթերի, 130.80քմ մակերեսով ձեղնահարկի, 2.42քմ մակերեսով սանհանգույցի, 5.51քմ մակերեսով բնակելի տան, 12.61քմ մակերեսով հարթակի և 12.74քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, առկա է շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գարեգին Վարդանի Հովսեփյանին, Աքսաննա Սարգիսի Սարգսյանին պատկանող և փաստացի օգտագործվող 341.32քմ մակերեսով հողատարածքում 130.80քմ մակերեսով ձեղնահարկի / ներքին մակերես` 97.43քմ /, 2.42քմ մակերեսով սանհանգույցի / ներքին մակերես` 1.29քմ /, 5.51քմ մակերեսով բնակելի տան / ներքին մակերես` 4.37քմ /, 12.61քմ մակերեսով հարթակի, 12.74քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինության յուրաքանչյուր 1քմ-ի համար` 1300 դրամ` ձեղնահարկ` 130.80x1300=170040 դրամ, սանհանգույց` 2.42x1300=3146 դրամ, բնակելի տուն` 5.51x1300=7163 դրամ, հարթակ` 12.61x1300=16393 դրամ, պարիսպ` 12.74x1300=16562 դրամ, պատուհանի ձևափոխում` 7x1300=9100 դրամ, դռան ձևափոխում` 2x1300=2600 դրամ:
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գարեգին Հովսեփյանին և Աքսաննա Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner