Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3)-րդ ենթակետով, հիմք ընդունելով Սպարտակ Բադալյանի դիմումը` կառուցապատման իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 / 35 հասցեում գտնվող 76.0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 / 35 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Կառուցապատման իրավունքով Սպարտակ Բադալյանին պատկանող, համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 / 35 հասցեում գտնվող 76.0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարել ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան, 1-ին փողոց, 1-ին նրբ. թիվ 32 տան բնակիչ Սպարտակ Բադալյանին` հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:
2. Սույն որոշումը ենթական է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Սպարտակ Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: