Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի մարտի 31-ի N56-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կանոնադրության 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին առընթեր նոր երիտասարդական խորհուրդ ձևավորելու նպատակով` 1. Սևան համայնքից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին առընթեր նոր երիտասարդական խորհրդի կազմում ներկայացնել պետական հատվածից` համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մարգարյանի, ոչ պետական հատվածից` Սևան համայնքի ավագանու անդամ Արթուր Մեքոնյանի թեկնածությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |