Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 183 / 8 բնակարանի բնակիչ Գրիգոր Մազմանյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 181 / 50 և Նաիրյան փողոց թիվ 181/51 հասցեներում գտնվող խանութները միավորելու, միավորված խանութի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 181 / 50 և Նաիրյան փողոց թիվ 181/51 հասցեներում գտնվող խանութները միավորել՝ տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 181/50-51 խանութ հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ Գրիգոր Մազմանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: