Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 638-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2020 թվականի N 638-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 61 տան բնակիչ Արծրուն Նադարյանի դիմումը` ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 174 հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 457.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 693.0քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արծրուն Սարգսի Նադարյանին /ծնված` 01.05.1960թ./ պատկանող, ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 174 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 457.0քմ մակերեսով հողատարածքին կից 91.4քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Արծրուն Սարգսի Նադարյանի սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով Արծրուն Սարգսի Նադարյանին պատկանող, ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 174 հասցեում գտնվող 548.4քմ հողատարածքում 1958թ. կառուցված 343.85քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը / ներքին մակերես` 261.93քմ/, 5.40քմ մակերեսով աստիճանը, 13.65քմ մակերեսով բաց պատշգամբը, 1970թ. կառուցված 23.18քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես` 19.02քմ/ և 15.58քմ մակերեսով պարիսպը ճանաչել Արծրուն Սարգսի Նադարյանին սեփական գույքը՝ տրամադրելով ք. Սևան, Հովհ. Թումանյան փողոց թիվ 61 հասցե:
3. Սեփականության իրավունքով Արծրուն Նադարյանին պատկանող, ք. Սևան, Թումանյան փողոց թիվ 61 հասցեում գտնվող 548.4քմ հողատարածքին կից 601.6քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում 
գտնվող 7.0քմ մակերեսով պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Հովհ. Թումանյան փողոց թիվ 61 / 1 հասցե, և ուղղակի վաճառքի կարգով օտարել Արծրուն Սարգսի Նադարյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով վճարելու պայմանով՝ հողատարածք՝ 1քմ՝ 372.6դրամ, պարիսպ՝ 1քմ՝ 2600 դրամ:
4. Օրինական ճանաչել 26.50քմ և 24.03քմ մակերեսներով շինությունների քանդման աշխատանքները:
5. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` Արծրուն Նադարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner