Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 640-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2020 թվականի N 640-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, փողոց 13 փակուղի 1 տան բնակիչ Երեմ Ղասաբօղլյանի դիմումը`  իր կողմից ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ և 5.41քմ մակերեսներով տնտեսական շինություններն օրինականացնելու մասին,  ինչպես նաև  հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Երեմ Վոլոդյայի Ղասաբօղլյանի կողմից ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերես` 22.35քմ/, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ  / ներքին մակերեսը` 43.09քմ / և 5.41քմ / ներքին մակերեսը` 4.25քմ /մակերեսներով տնտեսական շինությունները, զբաղեցրած 49.36քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված և համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. 
Երեմ Ղասաբօղլյանի կողմից ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 13 շենքի հյուսիսային հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 26.43քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 43.92քմ և 5.41քմ մակերեսներով տնտեսական շինությունները ճանաչել օրինական՝ տրամադրելով ք. Սևան, Սյունյաց փողոց թիվ 11 / 8 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Երեմ Ղասաբօղլյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner