Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 Սևան համայնքի ավագանու հերթական նիստում
Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հայտարարեց լռության րոպե ապրիլի 12-ին ողբերգական ավտովթարից զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Համբարձումի Հակոբյանի հիշատակին: Ավագանու նիստին ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից հետո ներկայացվեց Սևան համայնքի 2024թվականի բյուջեի առաջին եռամսյակի վերաբերյալ հաղորդագրություն, համաձայն որի՝ բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 99,5%-ով: 749,0 մլն. դրամ պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 745,1 մլն. դրամ, թերակատարումը կազմել է 3.9 մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով առկա է ... Մանրամասն
16.04.24 Աջակցության հերթական խմբաքանակը

Սևան համայնքում օրեր առաջ մեկնարկել և շարունակվում է 2023թվականին սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող ընտանիքներին աջակցության հերթական խմբաքանակի տրամադրման գործընթացը:
ՀՀ կառավարության կողմից տրամադրված սննդի փաթեթները Սևանի համայնքապետարանի կողմից արդեն բաժանվել է 1364 անձի:
Աջակցության բաժանումը շարունակվում է:
Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ի դրությամբ Սևան համայնքում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 1454 անձ:
Աջակցություն ստացած անձանց անվանացանկը ստորև՝

16.04.24 Ուշադրություն
Հայտնում ենք, որ բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրերի ներկայացման նպատակով, այսօր՝ ժամը 16:00-ին, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի կունենա հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող մեր հայրենակիցների հետ: Հանդիպմանը մասնակցելու են Սևանի համայնքապետարանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, բանկային ոլորտի ներկայացուցիչներ: Հարգելի հայրենակիցներ, Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: Հիշեցնենք, որ - Եթե ընտանիքը ցանկանում է բնակարան կառուցել սահմանամերձ որևէ բնակավայրում, ապա դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն՝ տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալու համար։ Անհրաժեշտ պայմաններին բավարարելու պարագայում պետությունը ... Մանրամասն
15.04.24 Սևան համայնքը սգում է 20-ամյա ժամկետային զինծառայող Դավիթ Համբարձումի Հակոբյանի ողբերգական մահը
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում, որի հետևանքով կա 4 զոհ և 20 վիրավոր։ Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են` Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Դավիթ Հակոբյանը Սևան քաղաքից էր, Սևանի N4 հիմնական դպրոցի շրջանավարտ էր։ Դավիթը, տոգորված հայրենասիրությամբ, վճռականությամբ և անկոտրում կամքով, ծառայում էր իր հայրենիքին։ Նա հազար փափագ ու երազանք ուներ, բայց դաժան մահը կտրեց քսանամյա պատանու կյանքի թելը։ Հետայսու Դավիթը երկնքից կհետևի իր ... Մանրամասն
15.04.24 Բնակարանային մատչելիության ապահովման բարելավման պետական աջակցության ծրագրեր
-Եթե ընտանիքը ցանկանում է բնակարան կառուցել սահմանամերձ որևէ բնակավայրում, ապա դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն՝ տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալու համար։ Անհրաժեշտ պայմաններին բավարարելու պարագայում պետությունը հաստատում է ընտանիքին, տուն կառուցելու նպատակով, մինչև 16 միլիոն դրամ և տոկոսագումարը մարելու համար մինչև12,7 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հայտը։ -Այսպիսով, անհատույց աջակցությունը կարող է կազմել մինչև 28,7 միլիոն դրամ։ -Եթե ընտանիքը որոշել է վերակառուցել իրենց տունը, ընդ որում տունը կարող է լինել թե նորակառույց և թե ոչ, վերանորոգման հարցում ևս պետությունը կօժանդակի էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ծրագրով։ Այս դեպքում պետությունը կաջակցի վարկի ... Մանրամասն
12.04.24 Իրազեկում
Ովքեր պետք է մինչև սույն թվականի մայիսի 1-ը հայտարարագրեն իրենց եկամուտները։1․ Պետական ծառայողներ 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական և համայնքային ծառայող հանդիսացող անձինք («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները), հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2. Առևտրային կազմակերպությունների մասնակիցները Խոսքը ՀՀ այն քաղաքացիների մասին է, ովքեր 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնետեր, փայատեր կամ անդամ են հանդիսացել ՀՀ ռեզիդենտ առևտրային այնպիսի կազմակերպությունում, որը 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ է հայտարարագրել։ Եթե հայկական որևէ ընկերությունից գնելեք թեկուզ 1 բաժնետոմս և այդ ընկերության ... Մանրամասն
12.04.24 Սևան քաղաքի խաչմերուկներում ավելացել են լուսացույցները
Անվտանգ երթևեկության կազմակերպման և համակարգման նպատակով Սևան քաղաքի խաչմերուկներում Սևանի համայնքապետարանի կողմից տեղադրվել են լուսացույցներ: Չարենց-Աբովյան, Սայաթ-Նովա- Սարգիս Սևանեցի, Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկների հետիոտնային անցումներում տրանսպորտային միջոցների և քաղաքացիների տեղաշարժն այսուհետ կկարգավորվի լուսացույցների միջոցով: Հիշեցնենք, որ Սևան քաղաքի բանուկ երեք խաչմերուկում տեղադրվել են ժամանակակից լուծումներով լուսացույցներ, որն իրականացվել է «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագրի շրջանակներում: Այդ խաչմերուկներում տեղադրված և գործող լուսացույցներն էլ տեղափոխվել են քաղաքի նշված հատվածներ, որտեղ լուսացույցների տեղադրման անհրաժեշտությունը խիստ զգացվում ... Մանրամասն
11.04.24 Համագործակցության արդյունքում
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում, տարիներ շարունակ Սևան համայնքի կողքին է՝ համագործակցելով մի շարք ուղղություններով: Իրականացված բազմաբնույթ նախաձեռնությունների և ծրագրերի շարքում կարևորվում են համայնքային սոցիալական աշխատողների մասնագիտական որակների բարելավմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև սոցիալական աշխատողի աշխատանքի արդյունավետության ապահովման համար համապատասխան տեխնիկայի տրամադրումը: Նախորդ տարիներին համայնքապետարանին տրամադրված տեխնիկան այս անգամ համալրվեց բազմաֆունկցիոնալ սարքով: Կազմակերպության ներկայացուցիչները ևս մեկ առաքելությամբ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner